Քաղաքապետարանում անցկացվող ընդունելություններին մայիսին մասնակցել է 710 քաղաքացի
Հայաստան
Քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին մայիսին մասնակցել է 710 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Պատահական ընտրությամբ նաև հետադարձ կապ է հաստատվել քաղաքացիների հետ՝ ճշտելու, թե որքանով են բնակիչները գոհ ընդունելության արդյունքից և արդյոք ներկայացված հարցերը լուծվել են սահմանված ժամկետում, որոնց մասով ևս ստացվել են դրական արձագանքներ:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված էլ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 167 և 97 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, որոշ հարցեր էլ գտնվում են կատարման ընթացքի մեջ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից