Կերկարաձգվեն «Վերին Լարսում» գտնվող ՀՀ քաղաքացիների` ՌԴ-ում գտնվելու թույլտվության ժամկետները
Հասարակություն
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը հունիսի 8-ին այցելել է բնական աղետի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու «Վերին Լարս» անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը, գլխավոր հյուպատոսության խորհրդականը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանդիպում է ունեցել Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության, Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ:
Հյուպատոսության աշխատակցի խնդրանքով քաղաքացիների գտնվելու վայրում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի կողմից տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ և լուսավորություն, ինչպես նաև կազմակերպվել է շուրջօրյա պարեկային ծառայություն:
ՌԴ միգրացիոն և մաքսային ծառայությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ երկարաձգվեն «Վերին Լարս» անցակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացիների' ՌԴ-ում գտնվելու թույլտվության և նրանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած բնույթի անհրաժեշտ օգնություն ցույց տալ ՀՀ քաղաքացիներին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան