Զավեն Անդրիասյանը «Նեժմետդինովի գավաթի» խաղարկությունում նվաճեց բրոնզե մեդալ
Սպորտ
Զավեն Անդրիասյանը երրորդն էր «Նեժմետդինովի գավաթի» խաղարկությունում:
Թաթարստանի մայրաքաղաք Կազանում երեկ երեկոյան ավարտվել է «Նեժմետդինովի գավաթ» անվանումը կրող օփեն մրցաշարը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին տուրում սև խաղաքարերով մրցել է ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Լինչևսկու հետ և պարտիան ավարտել խաղաղ արդյունքով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանը ներկայացնող շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 103 մասնակիցների մեջ գրավել երրորդ տեղը' արժանանալով բրոնզե մեդալի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան