«Ժողովուրդ». ՀՀԿ-ին մեծ դժվարությամբ հաջողվեց Արայիկ Թունյանին ընտրել ՍԴ անդամ
Հասարակություն
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեծ դժվարությամբ, նույնիսկ կեղծիքների գնով, հաջողվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին ընտրել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ: Քանի որ 10 ՀՀԿ-ական բոյկոտեց Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուին, ՀՀԿ-ին երեկ հաջողվեց քվորում ապահովել ՕԵԿ-ից Ի. Խաչատրյանի, Լ. Դոխոլյանի, ՀԱԿ-ից՝ Հ. Բագրատյանի եւ ԱԴԿ-ից՝ Ա. Արզումանյանի մասնակցության շնորհիվ: Արդյունքում 65 կողմ, 3 դեմ ձայներով Թունյանը դարձավ ՍԴ անդամ:
Ու եթե չլինեին այդ 3 դեմ մասնակիցները, Թունյանը չէր ընտրվի՝ անգամ ստանալով 65 կողմ ձայն: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի մասնակցություն: Ի դեպ, թեեւ ՀՀԿ-ից հայտնեցին, թե ԱԺ անկախ պատգամավորներն էլ են մասնակցել քվեարկությանը, այնուամենայնիվ լրագրողները ֆիքսեցին, որ անկախներից միայն Է. Մարուքյանն ու Ա. Գրիգորյանը երեւացին: Հավանաբար մյուս անկախների փոխարեն ՀՀԿ-ն քվեարկեց:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան