«Բարսելոնան» համաձայնության եկավ Ռակիտիչի տրանսֆերի հարցի շուրջ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ` Իվան Ռակիտիչի տեղափոխության հարցի շուրջ: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Այսօր առավոտյան կատալոնյան ակումբի նախագահ Խավիեր Ֆաուսը և մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնել են Սևիլիա` գործարքն ավարտին հասցնելու համար:
Կատալոնցիները ցանկանում են Ռակիտիչի համար վճարել 18 մլն եվրո, «Սևիլիան»՝ 20 մլն: Գործարքի մաս կկազմի նաև «Բարսայի» 20-ամյա ֆուտբոլիստ Դենիս Սուարեսը, ում տրանսֆերային իրավունքը կտրվի «Սևիլիային»:
Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հավանաբար այսօր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան