Մարմաշենում համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Արտակարգ Պատահար
Շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 8-ին` ժամը 14.45-ին, հաղորդում է ստացվել, որ Մարմաշեն գյուղից հիվանդանոց են տեղափոխել 1931թ. ծնված Վոլոդյա Գ.-ին` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 1961թ. ծնված Վարդան Ս.-ն: Վոլոդյա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Դանակն առգրավված է: Վարդան Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան