Կասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումը Ստեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալ Բժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասին Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոց Աֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել Xiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը Հայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումը ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է քառյակի հայտարարությանը

Քաղաքական

Ոչ իշխանական քառյակի ներկայացրած առաջարկներն ողջամիտ են և կարող են ԱԺ մեծամասնության քննարկման առարկա դառնալ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես վստահ էի, որ նրանք այնպիսի առաջարկներ կներկայացնեն, որոնք մեր քննարկման առարկան կդառնան: Ներկայացված առաջարկներն արդեն մեր կողմից հնչել էին, մի մասը կառավարության ծրագրում, մյուս մասը մեր ելույթների ժամանակ: Ներկայացված բոլոր առաջարկություններն էլ քննարկման առարկա են»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով քառյակի առաջին պահանջին՝ վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, Բաղդասարյանը նշեց, որ այդ օրենքի դրույթների վերանայման հետ կապված լուրջ գործընթացներ են ընթանում, և առաջընթաց կա: «Շատ լուրջ բանակցությունների արդյունքում մենք եկանք մի այնպիսի եզրակացության, որ, իրոք, այդտեղ վերանայման խնդիր կա»,- նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ճանապարհային տեսանկարահանող սարքերի և վճարովի ավտոկանայանատեղիների վերաբերյալ քառյակի պահանջների մասին Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցերի վերբերյալ լսումներ են կազմակերպվել և այդ հարցն էլ պետք է մանրամասն ուսումնասիրվի, քանի որ այն օրակարգային է:

Անդրադառնալով շրջանառության հարկն առնվազն 3 անգամ նվազեցնելու առաջարկին` ՀՀԿ խբակցության ղեկավարը հիշեցրեց, որ շրջանառության հարկի մասին իրենք են բարձրաձայնել, ավելի լավ առաջարկություններով հանդես եկել:

Իսկ այն դիտարկմանը, թե ստացվում է, որ քառյակն իշխանության ներկայացրած կետերն է առաջարկում, Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Դրա համար էլ շատ ուրախ եմ: Ես ասում եմ, որ ողջամիտ առաջարկություններ են արվել ընդդիմության կողմից, և սա արդեն այն ընդդիմությունն է, որը մենք ուզում ենք տեսնել, և ում հետ կկարողանանք հարցեր քննարկել, հարցեր լուծել»: Նա նկատեց, որ քառյակի կողմից այնպիսի հարցեր են բարձրաձայնված, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ կամ արդեն դարձել են:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ներկայացնում էր նոր վարչապետին, ասում էր, որ նա պետք է ընդունելի լինի բոլորի կողմից, Բաղդասարյանը պատասխանեց, որ սա հենց դրա վկայությունն է: «Գյուղատնտեսության հետ կապված բոլոր առաջարկություններն ընդգրկված են մեր ծրագրի մեջ»,- նկատեց նա:

Բաղդասարյանը դեմ է ընդդիմությանը վերահսկողության մեխանիզմներ տալու մասին քառյակի առաջարկին՝ ընդգծելով, որ ընդդիմությունն առանց պատասխանատվություն վերցնելու իր վրա, վերահսկողական գործառույթներ է պահանջում: «Ես դեմ եմ նման բաների: Երբ որ կլինի առողջ ընդդիմություն և քաղաքական ընդդիմություն, կարող է քննարկվել, բայց այս պարագայում` ոչ»,- ասաց նա:

Անդրադառնալով քառյակի հայտարարության վերջին կետին՝ չկնքել այնպիսի միջազգային պայմանագիր, որը կբաժանի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը երբեք չի կնքի պայմանագիր, որը կխանգարի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններին:

Նա պատասխանեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով քառյակի պահանջների հրապարակումից հետո հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի չար ծառից բարի պտուղներ հնարավոր չէ սպասել: «Իսկ չար մարդուց ի՞նչ եք սպասում ընդհանրապես: Տեսնում եք' բոլոր նման հայտարարությունները փչացնում են այս 12 կետերում ամրագրված առաջարկները: Եթե դու չես սպասում, էլ ինչի՞ համար ես նման առաջարկներ ներկայացնում: Գնացեք ձեր գործը փողոցում արեք այդ դեպքում: Եթե քառյակը նստել, աշխատել է ամիսներով, որպեսզի սա անի և, եթե արել է, ու սպասելիք չունի' ես այդպիսի մարդու տրամաբանությունը չեմ հասկանում»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը ներկայացրել է 12 կետից բաղկացած առաջարկները, որոնցով շեշտադրված են երկրում փոփոխություններ իրականացնելու մի շարք պահանջներ: Մասնավորապես, քառյակը պահանջում է վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչ, վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերով որոշվող տուգանքների ու ավտոկայանատեղերի համակարգը, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ, խթանել մարզերում փոքր ու միջին բիզնեսը, առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի ու վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձի բարձրացումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել է
Ամենադիտված