«Ժողովուրդ». Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել
Հայկական Մամուլ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել: Կոմբինատի սեփականատերերը, որոնց համաձայնությամբ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, դժգոհություններ ունեն նրանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով: «Ժողովուրդ»-ն արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանում է նրա վարորդն ու ասում, որ Հակոբյանը շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Փորձեցինք զրուցել նաեւ Մ. Հակոբյանի որդու' Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, սակայն նրա հեռախոսին էլ պատասխանեց օգնականն ու ասաց, որ Վ. Հակոբյանը հանգստանում է: Այդպես էլ անհնար եղավ ճշտել, թե ինչ է կատարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան