«Ժողովուրդ». Նալբանդյանը պատրաստ է գալ ԱԺ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ Է. Նալբանդյանը, թեեւ բացակայում է ՀՀ-ից, բայց վերադառնալուն պես պատրաստ է ԱԺ-ում կազմակերպել հանդիպում՝ փոխհամաձայնեցված ձեւաչափով:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո ԱԺ-ում պարզաբանումներ տալու պատգամավորների պահանջին:
Նշենք՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով Նալբանդյանին հրավիրել էր ԱԺ՝ պարզաբանումներ տալու: Այս շաբաթ մեկնարկած քառօրյայի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն էր բարձրացրել Նալբանդյանին ԱԺ կանչելու հարցը: Ի դեպ, Նալբանդյանը Քոչարյանի միջոցով փորձել էր պատգամավորներին հրավիրել իր մոտ՝ հանդիպելու, բայց վերջիններս հրաժարվել են: Ըստ մեր տեղեկությունների՝ հավանական է, որ Նալբանդյանի հետ հանդիպումը տեղի կունենա ԱԺ քառօրյայի ավարտից հետո եւ փակ ֆորմատով:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան