Բրազիլիան լիովին պատրաստ է ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկին. նախագահ Ռոուսեֆ
Սպորտ
Բրազիլիան լիովին պատրաստ է ընդունել ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 13-ը: Այդ մասին երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆը հայտարարել է ազգին հղած հեռուստատեսային ուղերձում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայի 12 քաղաքներում:
«Բրազիլիան պատրաստ է Աշխարհի առաջնության մեկնարկին,- նշել է պետության ղեկավարը:- Բրազիլիան, ինչպես Հիսուս Քրիստոսը (Քրիստոսի նշանավոր արձանը Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադու լեռան գագաթին), բացել է իր գիրկը՝ ողջունելու ամբողջ աշխարհի բոլոր երկրպագուներին», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան