Մաուրո Գևգեոզյանը ցանկություն ունի մնալու «Ալյանսայում»
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մաուրո Գևգեոզյանը ցանկություն ունի մնալու պերուական «Ալյանսայում»:
«Հպարտ եմ խաղալ պերուական լավագույն թիմերից մեկում և ուզում եմ մնալ «Ալյանսայում»: Ես շնորհակալ եմ ֆուտբոլի երկրպագուներին և խաղընկերներիս` աջակցության համար: Շուտով կսկսվեն գործակալիս հետ բանակցությունները: Սակայն տրանսֆերիս իրավունքը «Ֆենիքսինն» է, և ամեն բան չէ, որ ինձնից է կախված: Ցանկանում եմ մնալ «Ալյանսայում»»,- Գևգեոզյանի խոսքը փոխանցում է Facebook-ի «Ալյանսայի» էջը:
Մաուրո Գևեոզյանը Հայաստանի ազգային թիմ հրավիրվեց վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ: Հարձակվողը մասնակցեց երկու խաղի' Ալժիրի և ԱՄԷ-ի դեմ հանդիպումներին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան