Կրկին հայերի տեղահանություն. այս անգամ` Իրաքում
Հասարակություն
Իրաքի Բասրայի հայ համայնքի վարչական կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Մոսուլ քաղաքից գաղթած հայ ընտանիքներին: Մոսուլ քաղաքում իրավիճակի վատթարացումից հետո տասնյակ հայ ընտանիքիներ հեռացել են այնտեղից: Աղբյուրը տեղեկացնում է, որ հայկական կոմիտեն, Բասրայում հայկական եկեղեցին, ինչպես նաև Բասրայի համայնքի անդամները պատրաստ են ընդունել հայ ընտանիքներին և նրանց համար անվտանգություն և հարմարավերտություն ապահովել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իրաքյան Մոսուլ շրջանի 65 հայ ընտանիքներ հեռացել են այնտեղից: Իրաքի Ազգային իշխանության պատասխանատուներից Պարույր Հակոբյանը նշել է, որ հակակառավարական ուժերը գրավել են Մոսուլի շրջանը, և ազգաբնակչությունն, այդ թվում 65 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան, հեռացել են շրջանից: Պարույր Հակոբյանը հավաստիացրել է, որ մարդկային կորուստներ չեն արձանագրվել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան