Լիտվան և Հայաստանը կխորացնեն իրավական ոլորտի համագործակցությունը
Արտաքին Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր' հունիսի 11-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկա մակարդակը' նախարարն ընդգծել է, որ հատկապես իրավական ոլորտում երկու երկրները կարող են փոխանակել միմյանց փորձը և մշակել համագործակցության արդյունավետ ուղիներ: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցության իրավական հիմքերը:
Անդրադառնալով երկու երկրների բազմաբևեռ կապերին` դեսպանն անդրադարձել է հայ ժողովրդի կողմից մինչ օրս զգացած ջերմ վերաբերմունքին` ընդգծելով, որ եթե շատ երկրներում հաճախ են շփոթում Լիտվան Լատվիայի հետ, ապա Հայաստանում երբեք նման մոտեցման չի հանդիպել: Շնորհակալություն հայտնելով այցելության և արդյունավետ քննարկումների համար՝ նախարար Հովհաննես Մանուկյանը հույս է հայտնել, որ կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը, դրանում ակնկալելով նաև Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի գործուն աջակցությունը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)