Հայտնի է Երևան-Կրասնոդար թռիչքի ժամանակ մահացածի ինքնությունը. երիտասարդը ՌԴ էր մեկնում բուժման նպատակով
Հասարակություն
Երևան-Կրասնոդար չվերթն իրականացնող ինքնաթիռում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այդ մասին հունիսի 11-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է «Պաշկովսկի» օդանավակայանի ավիակարգավարական ծառայությունների մի աղբյուր:
«Նախօրյակին երեկոյան ինքնաթիռի անձնակազմը զեկուցել է, օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատանալու մասին: Անձնակազմի զեկույցից վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում»,-
ասել է աղբյուրը:
Նա ճշտել է, որ օդանավում մահացած ուղևորը Հայաստանի քաղաքացի էր: Ենթադրվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Ռուսական Life News-ը հաղորդել է, որ ինքնաթիռում մահացած ՀՀ քաղաքացին 28-ամյա Արման Գալուստյանն է: Նրա հարազատների տեղեկացմամբ' երիտասարդը ՌԴ էր մեկնում բուժման նպատակով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան