Գաբրիել Սարգսյանը կերկրպագի իր համար ավանդական Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներին
Սպորտ
Շախմատի Հայաստանի ազգային թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կերկրպագի իր համար արդեն ավանդական Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներին:
«Իհարկե, կցանակամ, որ Արգենտինայի կամ Իսպանիայի հավաքականներից մեկը հաղթի, բայց այս տարի մեծ հնարավորություններ ունի Գերմանիայի հավաքականը: Հնարավորություններ ունի նաև Բրազիլիայի հավաքականը, սակայն հաղթել չի կարողանա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Սարգսյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 12-ին: Մրցաշարին մասնակցում են 32 հավաքականներ: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 12-ին, որին կհաջորդի Բրազիլիա-Խորվաթիա մեկնարկային խաղը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան