Հանդիսավոր քայլերթով և թռիչքներով «Էրեբունի» օդանավակայանում նշեցին Ռուսաստանի օրը (լուսանկար)
Հայաստան
Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերով «Էրեբունի» օդանավակայանում նշվեց Ռուսաստանի օրը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի օդաչուները, ռուս համայնքի և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ռուաստանի դեսպան Իվան Վոլնիկինը նշեց, որ Ռուսաստանի օրը իրենց երկրի գլխավոր պետական տոնն է, և դա է պատճառը, որ այն նշվում է մեծ շուքով: Վոլնիկինի խոսքերով` ամեն տարի Ռուսաստանի օրը նշվել է նաև Հայաստանում, սակայն այս տարի միջոցառումներն ավելի բազմաժանր են և լայնածավալ: Դեսպանը նշեց, որ հունիսի 12-ին միջոցառումներ տեղի կունանեն նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:
ՀՀ ՊՆ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի խոսքով` Հայաստանը շատ է կարևորում Ռուսաստանի հետ համագործակցությունը, ցանկանում է բարգավաճում ռուս ժողովրդին և մաղթում է, որ Հայաստանն ուժեղ լինի Ռուսաստանի հետ միասին:
Հանդիսավոր ելույթներից հետո տեղի ունեցավ զինվորական քայլերթ, ռազմաբազայի մի շարք օդաչուներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ միջոցառման ավարտին ռուս օդաչուները ներկաների համար ցուցադրական շոու կազմակերպեցին:



























































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից