«Մեսսին և Ռոնալդուն իրենց սերնդի լավագույն ներկայացուցիչներն են». Մարադոնա
Սպորտ
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստները Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն են:
«Եթե ինչ-որ անհատ ոգեշնչում է թիմին իր խաղով, ապա դա շատ է օգնում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Մեսսիի և Ռոնալդուի ներկայությունը կօգնի Արգենտինայի և Պորտուգալիայի ընտրանիներին լավ խաղալ: Այս երկուսն իրենց սերնդի լավագույն ներկայացուցիչներն են և երկուսն էլ կարևորագույն մրցաշարում պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները: Հավաքականներում նրանց դժվար է նույնքան վառ խաղ ցուցադրել, որքան ակումբներում, սակայն դրա համար նրանք ունեն համապատասխան որակ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան