Ռուսական փողային նվագախումբը Երևանում հանդես կգա համերգային ծրագրով
Գիտություն և Մշակույթ
Սանկտ Պետերբուրգի ռուսական փողային նվագախումբը Ռուսաստանի օրվա առթիվ՝ հունիսի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգային ծրագրով: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Պոլյանիչկո) հայ ունկնդրին կներկայացնի Յ. Ս. Բախի, Պ. Ի. Չայկովսկու, Ջ. Ա. Ռոսինիի, Ջ. Կաչչինիի, Ա. Շիլկլոպերի, Մ. Ռավելի, Դ. Դենցայի, Վ. Տրոյանի ստեղծագործությունները: Նվագախումբը հանդես է գալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ, «Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)