ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին 

Հայաստանն ունի բարձր մակարդակի կրթական մշակույթ և շատ լավ գործընկեր կարող է լինել Շվեյցարիայի համար. դեսպան

Արտաքին Քաղաքական

Շվեյցարիայի լավագույն կրթական կենտրոններում սովորել և հետազոտություն իրականացնել ցանկացող հայ երիտասարդները 2015-2016 կրթական տարվա համար կարող են դիմել Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրին: Դիմումների ընդունման վերջանաժամկետն է 2014 թվականի դեկտեմբերը: Այս մասին հուլիսի 11-ին Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը: Հայաստանում Շվեյցարիայի Դաշնության դեսպանատան և կրթության ոլորտում վերջինիս գործընկեր «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրթության և մյուս ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը: «Հայաստանը և Շվեյցարիան շատ նմանություններ ունեն. երկուսն էլ լեռնային պետություններ են` սուղ բնական պաշարներով: Կարծում եմ, այս խիստ բնական պայմանները ստիպել են մեր ժողովուրդներին ավանդաբար հիմնվել իրենց մտքի ուժի վրա, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել երկու երկրների կրթական բարձր մակարդակի ձևավորման համար: Ես Հայաստան եմ եկել մեկ տարի առաջ և այս տարվա ընթացքում համոզվեցի, որ Հայաստանն ունի բարձր մակարդակի կրթական մշակույթ և շատ լավ գործընկեր կարող է լինել Շվեյցարիայի համար»,- ասաց Շվեյցարիայի դեսպանը` հավելելով, որ այսօր Շվեյցարիայում գործում են 12 հասարակական համալսարաններ, որոնցից շատերը դասվում են աշխարհի լավագույն համալսարանների շարքը և որոնց հիմնական նպատակը գերազանց կրթություն ապահովելն է:

«Լույս» հիմնադրամը մի քիչ տարբերվում է այլ կրթական հիմնադրամներից այն առումով, որ մենք ձևավորում ենք մի դաշտ, ուր հնարավոր լինի կիրառել տեսական գիտելիքը: Ժամանակակից գիտելիքահենք տնտեսության պայմաններում գիտելիքն արագ «շրջում է» աշխարհով, և մեր նպատակն է ապահովել, որ այդ գիտելիքները տարբեր ծրագրերի միջոցով հիմնվեն այստեղ` Հայաստանում: Շվեյցարիայի կառավարության հետ իրականցվող այս ծրագիրն այդ նպատակին հասնելու պայմաններից մեկն է»,- իր հերթին նշեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գրծադիր տնօրեն Ժաքլին Կարասլանյանը:

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը նախատեսված է հետդոկտորական հետազություն իրականացնող անձանց համար: Ամեն տարի «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի հանձնաժողովն ընտրում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտնականների, ովքեր ցանկանում են շարունակել հետբուհական կրթությունը Շվեյցարիայի պետական համալսարաններում կամ ճանաչում ունեցող այլ կրթական հաստատություններում: 2014-2015 թվականներին կրթաթոշակին արժանացել է երիտասարդ գիտնական Սամվել Հովակիմյանը, ով որպես գիտությունների դոկտորի թեկնածու կշարունակի իր հետազոտությունը երկրաբանության բնագավառում: Ասուլիսի ժամանակ Շվեյցարիայի դեսպանը Հովակիմյանին հանձնեց կրթաթոշակի վկայականը:

«Ես մասնագիտությամբ երկրաբան եմ, և իմ հետազոտությունը վերաբերում է հանքավայրերի առաջացման պայմանների ուսումնասիրությանը և Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: Մասնավրապես այն հնարավորություն կտա հետազոտել օգտակար հանածոների և երկրաբանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են հանքավայրերի առաջացման և տեղաբաշխման պայմաններին և այսօր բաց են ինտենսիվ գիտական բանավեճերի համար: «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի շնորհիվ ինձ համար հնարավորություն է ընձեռվել Ժնևի համալսարանի մասնագիտացված լաբորատորիաներում կատարել ժամանակակից հետազոտություններ հանքային նմուշների վրա, որոնք, ցավոք, ներկայումս հնարավոր չէ իրականացնել Հայաստանում` համապատասխան սարքավորւմների և մասնագետների բացակայության պատճառով»,- ասաց Հովակիմյանը: Անդրադառնալով հետազոտության կիրառական նշանակությանը` նա հայտնեց, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանում տնտեսության առաջատար ճուղերից մեկն է հանդիսանում, ուստի նոր հանքային ռեսուրսների հայտնաբերման անհրաժեշտությունը օրակարգային խնդիր է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել
Ամենադիտված