Արտարժույթներն էժանացել են
Հայաստան
ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն` հունիսի 11-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.33 դրամով և կազմել 411.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 557.03 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ ՝ կազմելով 11.98 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 690.99 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 11-ին կազմել է 16 հազար 603.99 դրամ, արծաթի գինը՝ 253.13 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 193.61 դրամ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից