Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, 5 հոգի ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հունիսի 11-ին` ժամը 12.36-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մոտակա սարին` «Սարի սուրբ» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով 1998 թ. ծնված Լ. Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1989 թ. ծնված Հ. Ա.-ն, 1996 թ. ծնված Ա. Ո.-ն, 1996 թ. ծնված Ա. Ք.-ն, 1997 թ. ծնված Ք. Մ.-ն, 1996 թ. ծնված Ն. Ս.-ն և 1996 թ. ծնված Լ. Օ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան