«Հրապարակ». Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ եկավ ուշացումով
Հայկական Մամուլ
Հայաստանյան «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, RTR-ի վերլուծաբան Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ եկավ ուշացումով, Անդրանիկ Նիկողոսյանի ուղեկցությամբ, հոգնած ու ամենեւին չուներ այն փայլը, որն ունենում է կիրակնօրյա իր հաղորդումներում' Պուտինին գովերգելիս: Ուշացումով ԱԺ ռուսական գրքի գրադարան մտավ նույնպես հոգնած Կովալենկոն:
Նրանք մինչ այդ եղել էին նախագահականում, ապա քաղաքապետարանում, որտեղ Տարոն Մարգարյանն Անդրանիկ Նիկողոսյանին ոսկե մեդալ էր տվել: ԱԺ-ում «ուղեղների լվացման» լիկբեզը բացեց Հերմինե Նաղդալյանը' հայերենով, հիշեցրեց, որ ՀՀ օրենքով պաշտոնական լեզուն միայն հայերենն է եւ, ի «կատարումն» օրենքի, անցավ ռուսերենի: ԱԺ գրադարանում անշլագ էր: Հիմնականում լրագրողներ էին. պատգամավորներից ներկա էին «ամենաեվրասիականները»' Տաճատ Վարդապետյան, Հայկ Բաբուխանյան եւ Կարինե Աճեմյան:
Ներկա էր նաեւ «Նորավանք» կենտրոնի տնօրեն, «Գրիբոյեդովի» ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը: Լրագրողների հետ անցկացրած մաստեր-կլասը Կիսելյովն սկսեց անգլո-սաքսոնական համաշխարհային տիրապետության, Օբամայի քննադատությամբ, ապա սահուն անցում կատարեց ռուսական' Եվրասիական միության «բազմաշերտ, նոր, ապակենտրոնացնող» մոդելի առավելություններին' տեղեկատվական պատերազմի ծիրին ներքո:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան