Կասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումը Ստեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալ Բժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասին Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոց Աֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել Xiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը Հայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումը ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում 

Այսօր Բրազիլիայում մեկնարկում է աշխարհի 20-րդ առաջնությունը

Սպորտ

Երևանի ժամանակով 22:15-ին Երկիր մոլորակի ֆուտբոլասերների, միլիարդավոր երկրապագուների ուշադրության կենտրոնում կլինի Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Կորինտիանս» մարզադաշտը: Ֆուտբոլի աշխարհի 20-րդ հոբելյանական առաջնությունն անցկացվում է աշխարհի մի երկրում, որտեղ ֆուտբոլն ավելին է, քան մարզաձև, որտեղ ֆուտբոլն ապրելակերպ է: Բրազիլիան այն հինգ երկրներից մեկն է, որն արդեն երկրորդ անգամն է ընդունում Մունդիալը (առաջին անգամ 1950 թվականին էր):

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը կմասնակցեն մոտ 600 արտիստներ, պարողներ և մարմնամարզիկներ: Հանդիսավոր բացման արարողության ռեժիսորը բելգիացի Դաֆնե Կարնեն է: Ներկաների համար աշխարհի 2014 թվականի առաջնության պաշտոնական երգը «Մենք մեկն ենք» (We are One): Բացմանը ելույթ կունենան նաև Բեյոնսեն, Պոլ Մաքարտնին: Աշխարհի առաջնությանը նվիրված մեկ այլ լավագույն ստեղծագործություն' «Կյանքի գավաթ» (The Cup of Life) երգը կկատարի Ռիկի Մարտինը: Միլիարդավոր հանդիսականները կտեսնեն, թե ինչպես հաշմված ոտքերով մեկը կխփի գնդակին' ազդարարելով առաջնության բացումը: Իսկ բրազիլական կրքոտ սամբան ավելի կոգևորի ինչպես ներկաներին, այնպես էլ մասնակից ֆուտբոլիստներին:

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության հանդիպումները կանցկացվեն բրազիլական 12 քաղաքներում' Բելու-Օրիզոնտի, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա, Ֆորտալեզե, Պորտու-Ալեգրի, Ռեսիֆե, Սալվադոր, Նատալ, Մանաուս, Սան-Պաուլո և Ռիո դե Ժանեյրո:

Մունդիալի պաշտոնական գնդակը կրում է «Բրազուկա» անունը: Գնդակի անվանումը ընտրել են բրազիլացի երկրպագուները' քվերակության միջոցով: Գնդակն արտադրել է «Ադիդաս» ֆիրման Պակիստանում: Առաջնության թալիսմանը կապույտ մազերով Ֆուլեկոն է, հագին` «BRAZIL 2014» շապիկ:

Աշխարհի նախորդ առաջնություններում ամենաշատ հաղթանակը տոնել է Բրազիլիայի հավաքականը (5 անգամ): Իրենց տարած հաղթանակներով երկրորդ տեղում իտալացիներն են` 4 անգամ, 3 անգամ աշխարհում լավագույնը ճանաչվել է Գերմանիայի ընտրանին, իսկ երկու անգամ աշխարհի գավաթին տիրացել են Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականները: Մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Ֆրանսիան և Իսպանիան:

Մունդիալ-2014-ին մասնակցում են աշխարհի 32 պետություն: Աշխարհի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է: Իսպանացիները B խմբում են` Նիդեռլանդների, Չիլի և Ավստրալիայի հավաքականների հետ: Հետաքրքիր զուգադիպությամբ, իսպանացիներն այս Մունդիալի առաջին խաղը կանցկացնեն այն թիմի հետ, ում դեմ դուրս եկան վերջին անգամ ԱԱ-ի 2010 թվականի եզրափակիչում և հաղթեցին, դա Նիդեռլանդների հավաքականն է:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը կկայանա հունիսի 13-ին, Երևանի ժամանակով' 00-00-ին: Մեծ ֆուտբոլի առաջին հանդիպումը կանցկացնեն Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականները:

ԱԱ-ի եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել է
Ամենադիտված