Անձնագրային և վիզաների վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հայաստան
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորիկ Մուրադխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Մուրադխանյանին այդ պաշտոնում կփոխարինի Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը:
Արմեն Մալխասյանի խոսքով` ազատման պատճառը Ոստիկանությունում կատարվող բարեփոխումների շրջանակներում է. «Մուրադխանյանը գրանցվել է կադրային ռեզերվում»,- նշեց Մալխասյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան