Կասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումը Ստեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալ Բժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասին Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոց Աֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել Xiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը Հայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումը ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում 

Կառավարությունն առաջարկում է դատավորների գործուենության գնահատման հանձնաժողով ստեղծել

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ դատավորների ընդհանուր ժողովն իր կազմից ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները: Հիմնական զեկուցողը' ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ դատավորների գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամներ' երկուսը՝ նախկին դատավորներ, որոնց աշխատանքը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ վճռաբեկ դատարանի դատավորներից: «Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական»,- ասաց Մուրադյանը:

Նա նշեց, որ դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում: Օրենքի նախագծով սահմանվում է, որ դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո պարբերաբար ենթակա է գնահատման: «Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝ բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները, նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը: Դատավորների գործունեության գնահատումը կազմակերպում է գնահատման հանձնաժողովը, դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը և ինքնագնահատման թերթիկի ձևը»,- ասաց Մուրադյանը:

Ներկայացնելով դատավորների գործունեության գնահատման չափանիշները՝ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական և որակական չափանիշների հիման վրա: Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը: Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընգրկված երեք տարիների տվյալների հիման վրա: Գնահատումն անցկացվում է սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված ընդհանուր խնդիրները, ինչպես նաև առանձին դատավորների գործունեության ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:

Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի ուղարկում է նրա մասով նախատեսված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաև այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը: Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան: Նախագծով սահմանվում է, որ գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կ արգով: Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:

Մուրադյանը նշեց, որ գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են ուսումնական հարցերի հանձնաժողովին' վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի կողմից վերապատրաստում անցնելու համաձայնության առկայության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է ուսումնական հարցերի հանձնաժողովին' վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչև գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել էՎեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը«Կհանդիպենք, Ալետս». Նորայր Նիկոյանի հուզիչ գրառումը՝ մանկության լուսանկարներով (Լուսանկարներ)
Ամենադիտված