Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) և Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) ԱԺ-ում օրենք են խախտում (տեսանյութ)
Քաղաքական
Հերթականը և հաստատ ոչ վերջինը. Ազգային ժողովի այսօրվա նիստում էլ Հանրապետական պատգամավորները` հավատարիմ մնալով իրենց մնայուն սովորությանը, քվեարկում էին իրենց բացակա ընկերների փոխարեն:
Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքներն սկսելուն զուգահեռ համացանցում են հայտնվում են նաև մյուս պատգամավորների փոխարեն քվեարկողների կադրերը:
Այս քառօրյան ևս բացառություն չէր. գլխավոր դերում էին Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի):
Նշենք, որ վերոնշյալ պատգամավորներն իրենց նման պահվածքով առաջին անգամ չէ, որ աչքի են ընկել:
Լուրեր.com-ի տեսախցիկը ֆիքսել է նրանց՝ իրենց բացակա գործընկերների տեղը քվեարկելու ժամանակ: Կադրերում Արկադի Համբարձումյանի քվեարկությունը հնարավոր է եղել ֆիքսել միայն վերջին վայրկյանին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան