Երգչուհի «МакSим»-ը հղի է ռուս բիզնեսմենից (լուսանկարներ)
Այլ
Ռուս հայտնի երգչուհի «МакSим»-ը հղի է, և շուտով լույս աշխարհ կգա նրա երկրորդ երեխան: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 31-ամյա երգչուհու երեխան կծնվի այս տարվա նոյեմբերի սկզբին: Նրա և ռուս բիզնեսմեն Անտոն Պետրովի երեխայի սեռը դեռ հայտնի չէ:
Երգչուհին, ընդհանրապես, շատ քիչ է խոսում իր անձնական կյանքի մասին, հենց այդ պատճառով էլ նա շատ հազվադեպ է մասնակցում տարբեր երեկույթներին:
Նշենք, որ «МакSим»-ը նույնիսկ «Муз-ТВ 2014» մրցանակաբաշխությանը ներկա չէր: Երգչուհին ասել է, որ իր աղջիկը երազում էր քույր կամ եղբայր ունենալու մասին, այդ պատճառով էլ որոշել է իրականացնել փոքրիկի երազանքը:
""



















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան