«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի փեսան նշանակվել է «Զվարթնոց» մաքսատան պետ
Հայկական Մամուլ
Պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն եւ հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն: Գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ թերթը գրել էր, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը: Միեւնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով, ազատվելով Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից, ավելի եկամտաբեր ու խաղաղ աշխատանքի անցավ: Դեռ 100 օրը չլրացած, վարչապետը, փաստորեն, խիստ արդյունավետ է աշխատում: Մանավանդ սեփական ազգուտակի համար:
Շարունակությունը' «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան