«Ժողովուրդ». «Հովիկ Աբրահամյանն հրահանգել է աշխատասենյակից դուրս հանել Տիգրան Սարգսյանի թողած գրքերը»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նոր աշխատասենյակը մտնելիս նախ և առաջ հրահանգել է դուրս հանել այն գրքերը, որոնք թողել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտել է առանձնազրույցների համար նախատեսված սենյակ, նկատել է պահարան, որտեղ միմիայն գրքեր են եղել: Նախ՝ հետաքրքրվել է, թե դրանք ում են պատկանում և ինչու են այդտեղ տեղադրված:
Երբ նրան տեղեկացրել են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գնալիս որոշ գրքեր տարել է, իսկ որոշներն էլ թողել, Աբրահամյանը կարգադրել է գրքերն այնտեղից շուտ դուրս հանել:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Սուսաննա Տոնոյանը, սակայն թերթին ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան