Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Կիսելյովյան դրաման և ՀՀ ԱԺ անողնաշարավորները. ինչու՞ ԱԺ փոխնախագահի ներկայությամբ արհամարհվեցին ՀՀ օրենքները

Վերլուծական

Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հայ լրագրողների դեմ մղած հերոսամարտերում ավելացրել է ուսադրի աստղերի թիվը, օրերս ԱԺ-ում հայտնվել է նվաստացուցիչ դրության մեջ՝ այդ նույն դրության մեջ դնելով ամբողջ հայկական պետությանը:

Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ սկանդալային հայտարարություններ էր արել` ասելով, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա:

Սույն քարոզիչը նաև դժգոհել էր, որ Հայաստանում տաքսիստներն անգամ ռուսերեն հաշվել չգիտեն, չնայած Հայաստանի խորհրդարան էր ներխուժել թանկարժեք «Համմեր»-ով և դիմավորվել էր անձամբ ԱԺ փոխնախագահի մակարդակով: Իսկ կրեմլյան խոսափողի «մունաթին» ՀՀ առանցքային պաշտոնյաներից մեկը համարվող «ասֆալտի տիրուհին» հակադարձելու այլ բան չգտավ, քան այն, որ Հայաստանի դպրոցներում ուսուցանվում է ռուսերեն և որ տաքսիստները չէ, որ պետք է ազդեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության վրա:

Իսկ ԱԺ անողնաշար էակներից մեկը չզլացավ տեղից հիշեցնել, որ Հայաստանում կա ռուս-հայկական Սլավոնական համալսարան՝ արդարանալով խրոխտ ռուս լրագրողի առաջ:

Ի դեպ, երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի տեղակալի ներկայությամբ բացահայտ խախտվեց ՀՀ օրենսդրությունը, սակայն «պախանի» ներկայացուցչի ներկայությամբ ջերմեռանդորեն ժպտացող տիկինը ոչ միայն չկանխեց այդ երևույթը, այլև չնկատելու տվեց: Նա հավանաբար մոռացել էր, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է և խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումը ամբողջությամբ անցկացրեց ռուսաց լեզվով՝ առանց զուգահեռ թարգմանության:

Ստրկամտության ևս մեկ, բացահայտ դրսևորում. Կիսելյովին խորհրդարան են մտցրել հատուկ պատիվներով և մեքենան կայանել անմիջապես ԱԺ շենքի մուտքի մոտ: Ընդունված կարգի համաձայն, Ազգային ժողովի տարածք մեքենայով կարող են մուտք գործել միայն խորհրդարանի խոսնակը, փոխնախագահները, հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարները: Մյուսները պարտավոր են ոտքով հասնել խորհրդարանի շենքին: Բայց, ինչպես տեսնում եք, ռուս լրագրողի համար հատուկ բացառություն է արվել: Այդքանից հետո, իհարկե, նա պետք է իրեն շրջապատած անողնաշարավորներին նայեր վերևից և «մունաթ» գար:

Մնում է հասկանալ, թե ինչու էր ԱԺ փոխնախագահ տիկինը, ով բոլորովին օրեր առաջ վիրավորել էր իր մասնագիտական պարտքը կատարող հայ լրագրողին, նվաստացած նստել հակասական վարքագծով հայտնի ռուս լրագրողի կողքին՝ կուչ եկած, և Կիսելյովի հակահայկական մտքերին արձագանքում էր ցրված ժպիտով:

Եզրակացությունը մեկն է. երկու դեպքում էլ ուղղակիորեն վտանգված էր նրա կերակրատաշտը. հայ լրագրողի դեպքում՝ սկանդալային բացահայտման հնարավորության տեսքով, իսկ Կիսելյովի՝ Նաղդալյանից դժգոհ մնալու հնարավոր հետևանքները ինքներդ եք պատկերացնում...

Վարուժան Բաբաջանյան

Տեսանյութը` Azatutyun.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված