Մտածում էի` թիմին ավելի շատ վնաս չտամ. Մարսելոն իր ինքնագոլի մասին (շարժանկար)
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն, ով Աշխարհի առաջնության մեկնարկային խաղում դարձավ ինքնագոլի հեղինակ, նշել է, որ այդ դրվագից հետո փորձել է հանգստանալ և ավելի շատ վնաս չտալ թիմին:
«Առաջինը մտածեցի, որ թիմին ավելի շատ վնաս չտամ: Եթե անընդհատ մտածեի այդ դրվագի մասին, ապա մեր հավաքականի համար ավելի դժվար կլիներ հաղթելը: Առաջին հերթին ինձ պետք էր հանգստանալ»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բրազիլիա-Խորվաթիա հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ կազմակերպիչ երկրի:



















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան