Վրաստանի նախագահը Եվրահանձնաժողովի ղեկավարին պարգևատրել է Ոսկե գեղմի շքանշանով
ԱՐԽԻՎ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ոսկե գեղմի շքանշանով է պարգևատրել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառուզոյին, որը հունիսի 12-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
Նախագահը կոչ է արել վրաց հասարակությանը և քաղաքական գործիչներին՝ միավորվել և միասին կատարել եվրոպական ընտրությունը: ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը պետք է կայանա հունիսի 27-ին, Բրյուսելում:
«Դա կարևոր փուլ կլինի, որի համար պետք է միավորվի ոչ միայն կառավարության թիմը, այլև վրաց ողջ հասարակությունը: Մենք պլանավորում և իրականացնում ենք Եվրամիությանն անդամակցելուն միտված քաղաքականություն, և ապագայի այդ ընտրությունը միասին կանեն վրաց հասարակայնությունն ու քաղաքական գործիչները»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարին այն ակտիվ աջակցության և օգնության համար, որը ցուցաբերվել է Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման համար` նշելով, որ նրան շքանշանը հանձնում է ազգային շահերին աջակցելու համար, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)