Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկո խոսում էր Հայաստանի պատմության ու մշակույթի մասին. Հասմիկ Պապյան
Գիտություն և Մշակույթ
Հայ օպերային երգչուհի, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որ «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի իշխան Ալբերը ողջ երեկոյի ընթացքում հիացած խոսել է Հայաստանի պատմության և մշակույթի մասին։
«Մոնտե Կառլոյում, «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի Իշխան Ալբերի հետ: Ամբողջ երեկո նա խոսում էր Հայաստանի պատմության, մշակույթի և իր հայ բարեկամների մասին: Այնքա՜ն բան գիտեր մեր երկրի մասին... անսահման տպավորիչ էր...»,- գրել է Պապյանը:
Հասմիկ Պապյանը հայ օպերային երգչուհի է, աշխարհահռչակ սոպրանո: Նա ապրում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Ամուսինը Կոնրադ Կուեյնն է` Մյունխենի օպերային և Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)