Յուրգեն Կլոպը` Բունդեսլիգայի տարվա լավագույն մարզիչ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Գերմանիայի մրցաշրջանի լավագույն մարզիչ:
Հաղորդմամբ, ամփոփելով անցած մրցաշրջանը' Բունդեսլիգայի պաշտոնական կայքը քվեարկության միջոցով ընտրել է տարվա լավագույն մարզչին: Քվեարկողների 57 տոկոսի կարծիքով` Յուրգեն Կլոպը լավագույնն էր այս տարի: Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, իսկ եռյակի վերջում Մարկուս Վայնցիանն է:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր «մեղուներին» օգնեց նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը, Բունդեսլիգայում նրանք զբաղեցրեցին երկորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում թիմը հասավ մինչև քառորդ եզրափակիչ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ