Շումախերին տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոցի հատուկ վերականգնողական բաժանմունք
Սպորտ
«Ֆորմուլա-1»-ի յոթնակի չեմպիոն Միխայել Շումախերին տեղափոխել են Գրենոբլի (Ֆրանսիա) հիվանդանոցի հատուկ վերականգնողական բաժանմունք, տեղեկացնում է Bunte հրատարակությանը:
Անցած շաբաթ Գերմանիայի Ալենսբախի վերականգնողական կլինիկան հերքել էր այն տեղեկատվությունը, թե Շումախերն այնտեղ է գտնվում: DPA գործակալությունը հաղորդել է, որ Շումախերը մնում է Գրենոբլում:
Bunte-ն նշել է, որ, չնայած Շումախերի ապաքինման փոքր շանսերին, նախկին ավտոարշավորդին նախապատրաստում են վերականգնողական բուժընթացների: Հրատարակությունը հայտնել է, որ նրան դուրս են գրել նյարդաբանական բաժանմունքից և տեղափոխել են այլ բաժանմունք, որը մասնագիտացած է վերականգնողական թերապիայի բնագավառում:
Կլինիկայում Bunte-ի աղբյուրը հայտարարել է, որ Շումախերի բուժման հաջորդ փուլը նախապատրաստումն է հատուկ վերականգնողական կլինիկա տեղափոխմանը:
Շումախերը գլխի ծանր վնասվածք է ստացել դեկտեմբերին լեռնադահուկներով սահելիս, այդ ժամանակվանից նա գտնվում է արհեստական կոմայի վիճակում: Ապրիլին տեղեկացվել է, որ նրա վիճակում որոշ առաջընթաց է նկատվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան