Հանրապետության վեց հազար դիմորդ մասնակցել է օտար լեզուների միասնական քննություններին
Հայաստան
Հանրապետության վեց հազար դիմորդ հունիսի 13-ին միասնական քննություն է հանձնել օտար լեզուներից: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, քննություններն անցել են հանգիստ պայմաններում, միջադեպեր չեն եղել:
«Միասնական քննություններն անցկացվել են հանրապետության 31 քննական կենտրոններում: Երևանում գործել է 10 քննական կենտրոն: Քննությանը Երևանում մասնակցել է մոտ 2100-2200 դիմորդ»,- նշեց Իսպիրյանը:
Դիմորդներից 5484 քննություն է հանձնել անգլերենից, 278-ը` գերմաներենից, 229-ը` ֆրանսերենից: Բացի այդ, 15 դիմորդ քննություն է հանձնել իսպաներենից, մեկ հոգի պարսկերենից և երկուսը` իտալերենից: «Այս պահին 28 քննական կենտրոնների տվյալներով` գրանցվել է 197 բացակա»,- հավելեց Իսպիրյանը:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետն ընդծեց, որ հաջորդ միասնական քննությունը նախատեսված է անցկացնել հունիսի 17-ին: «Դիմորդները հաջորդ միասնական քննությունը կհանձնեն մաթեմատիկայից»,- հավելեց Արա Իսպիրյանը:
Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 3-ին: Հունիսի 20-ին կանցկացվի հայոց պատմության և քիմիայի քննությունը: Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին. վերջին քննությունը ռուսաց լեզվից է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից