Նախարար Հովհաննես Մանուկյանի վարորդը հասցրել է «ուրբաթ 13»-ին խախտում անել ու նույն օրը վճարել տուգանքը
Այլ
«Ուրբաթ 13»-ի տրամաբանությամբ հունիսի 13-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի համար առանձնացավ անցանկալի միջադեպով. նրա վարորդը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար ստիպված եղավ տուգանք վճարել:
Նախարարի եւ վարորդի խախտումն արձանագրել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը' նշելով. «Կարծում ենք, նախարարը քաջ գիտակ է ճանապարհային երթևեկության կանոններին և ծանոթ է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքին և վստահ ենք' Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակամանը և նախարարն ու նրա վարորդը, իրենց կատարած օրինախախտման համար կտուգանվեն»:
«Գագիկ Շամշյանը դեռ չէր հասցրել նյութը կայքում տեղադրել, երբ վարորդս ստացավ տուգանքի վերաբերյալ վարչական ակտը: Հուսանք, որ Շամշյանի կանխարգելիչ ֆոտոխցիկը և վճարած տուգանքը վարորդիս կստիպեն, որ առավել ուշադիր լինի ղեկավարի անվտանգության հանդեպ և զգուշացնի կապել ամրագոտիները:
Հ. Գ. Կարծում այս փոքրիկ միջադեպը տեղավորվում է ուրբաթ 13-ի տրամաբանության մեջ…»,- գրել է նախարար Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան