«Ժողովուրդ». Երեկ Եռաբլուրում տեղի ունեցավ Սմբատ Այվազյանի հուղարկավորությունը. միայն Սերժ Սարգսյանը չցավակցեց
Հայկական Մամուլ
Երեկ Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Սմբատ Այվազյանի դին: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատարի հոգեհանգստի արարողությանը, հուղարկավորությանը ներկա էր իշխանական ու քաղաքական գրեթե ողջ էլիտան: Սմբատ Այվազյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին այս շաբաթ մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ, իսկ հոգեհանգստին ներկա էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով ոչ մասնակցեց սգո արարողություններին, ոչ էլ որեւէ ցավակցական ուղերձ հղեց՝ Սերժ Սարգսյանն էր: Ու սա այն դեպքում, երբ Սարգսյանն առիթ բաց չի թողնում ցանկացած դժբախտ պատահարի կամ որեւէ մեկի մահվան առիթով ցավակցական ուղերձ հղել՝ այդ թվում եւ օտարերկրացիների: Փաստորեն ոչ միայն ուղերձ չեղավ, այլ անգամ նրա գերեզմանի տեղը խնդիրներ առաջացրեց,մինչեւ որ ազատամարտիկները կտրականապես չդրեցին հարցը, եւ Սմբատ Այվազյանը հուղարկավորվեց Մոնթեի կողքին:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան