«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը ծածուկ կրկնօրինակում է Տիգրան Սարգսյանի «լավ» կողմերը
Հայկական Մամուլ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, մի կողմից՝ անուղղակի քննադատելով Տիգրան Սարգսյանի գործունեությունը, վերհանելով նախորդ կառավարության վատ կողմերը, մյուս կողմից՝ ծածուկ կրկնօրինակում է իր նախորդի «լավ» կողմերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի նման արտերկրյա այցերը կազմակերպում է չարտերային չվերթերով: Բնականաբար, այդ չարտերային չվերթի ողջ գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից:
Թերթին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չարտերային չվերթով մայիսի 30-ին մեկնել էր Մինսկ՝ հանդիպելու իր պաշտոնակցին եւ այդ այցը ՀՀ քաղաքացիներիս գրպանին արժեցել է մոտ 17 մլն դրամ կամ 41 հազար դոլար: Նշենք, որ չարտերային չվերթը նա իրականացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը պատկանող «Էյր Արմենիա» ընկերության միջոցով: Ստացվում է, որ վարչապետն ու իր աշխատակազմի ղեկավար-նախարարը «պասերով» աշխատում են:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան