Սա ողջ կարիերայիս ընթացքում ամենացավալի պարտությունն էր. Չավի
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին անդրադարձել է Հոլանդիայի հավաքականից կրած 5:1 հաշվով պարտությանը և նշել.
«Սա ողջ կարիերայիս ընթացքում ամենացավալի պարտությունն էր: Հոլանդացիներն ամբողջությամբ իշխում էին դաշտում: Մեր ողջ թիմը վատ խաղ անցկացրեց: Մենք ավելի վատ սկսեցինք, քան կարող էինք պատկերացնել: Հաջորդ խաղում պետք է փորձել ավելի լավ խաղալ: Պետք է առաջընթացի հասնել, քանի որ մենք վատ էինք անում ամեն ինչ»,- Չավիի խոսքը մեջբերում է Cadena Cope-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ