Կարող էինք հաղթել նույնիսկ 8:1 հաշվով. Վան Պերսի (շարժանկար)
Սպորտ
Հոլանդիայի հավաքականի ավագ Ռոբին վան Պերսին, ով Իսպանիայի դեմ խաղում դուբլ էր ձևակերպել, հայտարարել է, որ իր թիմը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով:
«Խաղը կարող էր ավարտվել 6:1, 7:1 և նույնիսկ 8:1 հաշվով` հօգուտ մեզ: Մեր թիմի մոտ իրացումը բարձր մակարդակի վրա էր: Ի՞նչ կարող եմ ասել իմ առաջին գոլի մասին: Տեսա փոխանցման պահը և նկատեցի, որ Կասիլյասը դարպասից դուրս է եկել, որոշեցի ռիսկի դիմել: Հիմա կարելի է վայելել այդ գոլը: Վստահ եմ մեր թիմի վրա: Մենք ուժեղ ենք, բոլորը դա տեսան երկրորդ խաղակեսում»,- Պերսիի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան