Կասիլյասը մեկնաբանել է Հոլանդիայից խոշոր հաշվով կրած պարտությունը
Սպորտ
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն անդրադարձել է հոլանդացիների դեմ խաղին և նշել, որ պարտության մեջ ինքը նույնպես մեղքի բաժին ունի.
«Հոլանդիան ֆենոմենալ խաղ ցուցադրեց, իսկ մենք՝ ոչ: Պարտության մեջ կա իմ մեղքի բաժինը: Ես իսկապես լավագույնս չգործեցի, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այժմ պետք է կենտրոնանալ Չիլի դեմ խաղի վրա: Պետք չէ չափից շատ դրամատիկ դարձնել տեղի ունեցածը: Մենք աշխարհի չեմպիոն ենք և լսել ենք բազմաթիվ քննադատություններ: Ամեն ինչ կարգին է: Այս պարտությունը որոշիչ չէ»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ