Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ռոբերտինո Լորետտին հունիսի 19-ին բարեգործական համերգ կտա Արցախում

Գիտություն և Մշակույթ

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի տանը հունիսի 19-ին կկայանա նշանավոր իտալացի երգիչ Ռոբերտինո Լորետտիի բարեգործական համերգը: Լորետտին Արցախ կայցելի իր դաշնակահար Ֆաբրիցիո Մասիի և աշակերտի' տասներկուամյա Ֆելքիս Քարամյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ Cadence music centre-ի տնօրեն Նիկա Բաբայանն ասաց, որ Ֆելիքս Քարամյանն ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում, սակայն արմատներով Ղարաբաղից է: Լորետտին դասավանդում է Ֆելիքսին' համարելով նրան ապագա աստղ և անցյալ տարվանից ուսուցիչն ու աշակերտը համատեղ համերգներ են տվել Բալթյան և Սկանդինավյան երկրներում:

«Արցախում համերգի կազմակերպման պատճառները տարբեր են, սակայն գլխավոր այն է, որ Ֆելիքսն արցախցի է և շատ էր ցանկանում պապենական հողում համերգ ունենալ: Ինչ վերաբերում է Ռոբերտինո Լորետտիին, նա նույնպես շատ ոգևորված է Արցախ այցելության գաղափարով: Մենք նրան տեղեկացրել ենք ամենակարևոր խնդրի' Բաքվի, այսպես կոչված, «սև ցուցակների» մասին: Երգիչը գիտի, որ եթե նա մտնի Արցախ, ապա կկորցնի բազմաթիվ համերգներ տալու հնարավորությունը Ադրբեջանում, իսկ նա շատ բարձր հոնորարներով համերգներ է ունեցել Բաքվում: Սակայն մեր այս դիտարկմանը, Լորետտին ասաց, որ եթե կա մի երկիր, որ պայման է դնում, որ մի երկրում համերգ տալն ու գործունեություն իրականացնելը, կարող է դուր չգալ մեկ այլ պետության, ապա նա գերադասում է այդ երկրի հետ գործ չունենալ: Նա գիտե, որ Ադրբեջանում էլ ելույթներ չի ունենալու, սակայն այդ հարցն իրեն չի մտահոգել և նա մեծ ուրախությամբ գալիս է Արցախ համերգի»,- ասաց Նիկա Բաբայանը:

ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն էլ շեշտեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ համաշխարհային մեծության աստղերը գալիս են Արցախ, հանդիպելու արցախցուն: Սա ճանաչման ոչ պաշտոնական, սակայն լավագույն ձևերից է, քանի որ Արցախը ճանաչում է ստանում աշխարհում իր մշակույթով, պատմությամբ և մարդկանցով: Առավել հատկանշանական է, որ Արցախ այցելող հյուրերին նախապես տեղեկացվում է Բաքվի «սև ցուցակի» մասին, սակայն նրանք, այդ ցուցակներին և հարևան պետության արտաքին քաղաքականությանը վերաբերվում են մի թեթև հումորով և կարծես թե արհամարհանքով:

Սա Լորետտիի առաջին համերգն է Արցախում. նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Լորետտին համերգ կտա նաև Երևանում, իսկ 2015թ. կրկին կայցելի Արցախ: Բացի համերգներից չի բացառվում, որ երգիչը նաև դասախոսություններ և վարպետության դասերի անցկացնի հայ պատանի երգիչների համար:

2011թ. Ռոբերտինո Լորետտին Ֆելիքս Քարամյանին հայտարարեց իր միակ և պաշտոնական աշակերտը: Այդ ժամանակ Ֆելիքսը 10 տարեկան էր և սովորում էր Նիժնի Նովգորոդի երգչխմբային քոլեջում: Լորետտին Ֆելիքսին նվիրեց իր հեղինակած Amore («Սեր») ստեղծագործությունը, որը գրվեց այնպիսի ձայնի համար, ինչպիսին նա ուներ մանկության տարիներին: Այդ օրվանից նա վարպետության դասեր է տալիս Ֆելիքսին, իսկ 2013թ. նրանք կազմակերպել են հյուրախաղեր: Վերջերս Ֆելիքս Քարամյանը թողարկել է նաև առաջին ձայնասկավառակը, որտեղ կա 15 երգ:

Ռոբերտիննո Լորետտիի ստեղծագործական կարիերան սկսվել է 1960թ., երբ 17-րդ օլիմպիական խաղերի ժամանակ Հռոմում կատարել է «O Sole mio» ստեղծագործությունը: Այդ ժամանակ նրա տաղանդը նկատել է մանկական հեռուստահաղորդումների պրոդյուսեր Սաիր Վոլմեր Սյորենսենը և նրա հետ պայմանագիր է կնքեց: Մեկ շաբաթ անց Կոպենհագենում մանկական հաղորդման ժամանակ Լորետտիին ելույթ է ունեցել և միանգամից ձեռք բերել հռչակ: Ավելի ուշ, ձայնագրված «O Sole mio» ձայնասկավառակը դարձել է ոսկե: Շուտով 70-ամյակը տոնող Լորետտիի օրակարգը շատ խիտ է, համերգային հյուրախաղեր, ձայնագրություններ և վարպետության դասեր:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված