Վթար Եղվարդի խճուղում. տուժածի առողջական վիճակը ծանր է
Արտակարգ Պատահար
Հունիսի 14-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UV 960 պետհամարանիշի ավտոմեքենան Եղվարդի խճ. թիվ 2 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ Լ. Բ.-ն (ծնվ. 1980թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան