Ես բավականին փորձառու եմ, որպեսզի քավության նոխազ լինեմ. Իկեր Կասիլյաս
Սպորտ
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի դարպասապահ Իկեր Կասիլիասը պատրաստ է ընդունել բոլոր քննադատությունները: «Հիմա պետք է հանդարտվենք և նայենք Չիլիի հետ խաղին` այնպես, կարծես այն եզրափակիչ է: Մենք ներողություն ենք խնդրում, և ես` հատկապես: Երկրպագուները պետք է սա շուտ մոռանան: Ամբողջ թիմն էր անհաջող հանդես գալիս և ես, մասնավորապես: Ես պետք է քննադատությունն ինձ վրա վերցնեմ: Ես բավականին փորձառում եմ, որ լինեմ քավության նոխազ: Պետք է ամեն ինչ վերլուծենք ինքներս մեր մեջ»,- ասել է իսպանացին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում Աշխարհի գործող չեմպիոննները 5-1 հաշվով պարտվեցին Նիդեռլանդների թիմի: Իկեր Կասիլյասի մի քանի անփույթ սխալների պատճառով իսպանացիները բաց թողեցին մի քանի գոլ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան