«Շիրակը» երկարացրել է պայմանագիրը երեք ֆուտբոլիստների հետ
Սպորտ
«Շիրակը» երկարաձգեց պայմանագրերը երեք ֆուտբոլիստի հետ: Մեկական տարով երկարաձգվել են կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանի և հարձակվող Անդրանիկ Բարիկյանի պայմանագրերը, որոնք կավարտվեն 2015թ. հուլիսի 31-ին: Այս մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը: Իսկ երիտասարդ կիսապաշտպան Էդվարդ Փանոսյանի պայմանագիրը երկարաձգվել է 3 տարով և նախատեսված է մինչև 2017թ. հուլիսի 31-ը:
«Շիրակն» անցած մրցաշրջանում զբաղեցրեց 2-րդ տեղը` առաջին տեղը զիջելով «Բանանցին»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ