ՀՀ պատգամավորները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին
Արցախ
Միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: ՀՀ պատվիրակությանը ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը:
Խորհրդարանականները Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել տարածքում գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Հարգանքի տուրք մատուցելուց հետո ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ Ազգային Ժողով, որտեղ կկայանա երկու հայկական խորհրդարանների համատեղ աշխատանքային նիստը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան