Համանման երկու վրաերթ, մեկը` ողբերգությամբ. տասնամյա աղջնակ է զոհվել
Արտակարգ Պատահար
Ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատավան գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Արամայիս Մ.-ին (Ազատավան գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ), իր մեքենայով նրան տեղափոխել Արտաշատի հիվանդանոց, որից հետո ներկայացել բաժին: Կատարվում է նախաքննություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հունիսի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կ/մ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Աննա Հովհաննիսյանին (Վանաշեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի) և նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց: Աղջկա կյանքը փրկել չի հաջողվել: Վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան