Հրաչյա Քոչարի փողոցում «Օպել»-ի և «ԲՄՎ»-ի բախումից երկու երիտասարդ է տուժել
Արտակարգ Պատահար
Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում` կամրջի մոտկայքում, հունիսի 15-ին` ժամը 00.40-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 62 DD 033 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 31 ՕՕ 511 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը , Գ. Հ.-ն (ծնվ. 1991թ.) հոսպիտալացվել է, իսկ Ս. Տ.-ն (ծնվ. 1993թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար' ծանր և բավարար:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան