Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի պաշտպանը ազգությամբ հայ է
Սպորտ
Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի կազմում հանդես է գալիս ազգությամբ հայ ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փաստում է, որ Իտալիայի թիմի պաշտպան Մատտեո Դարմյանը ազգությամբ հայ է: Վերջինս այս տարի առաջին անգամ հրավիրվել է «Սկուադրա աձուրա»-ի կազմ: Դարմյանը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2006 թվականին: «Ս սերիա»-ի կազմում նորամուտը տոնել է 2007 թվականի` «Միլան»-«Ուդինեզե» խաղով: 2011 պաշտպանը հանդես է գալիս «Տորինո»-ում: Պաշտպանը ծնվել է իտալական Լենյանո քաղաքում:
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի այս մունդիալի առաջին հանդիպումն անցկացրեց մրցելով Անգլիայի թիմին և առավելության հասավ 1-2 հաշվով: Դարմյանը մեկնարկում էր և մնացած խաղադաշտում մինչև խաղի վերջ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան